22.05.2020 17:36

Շվեդիան ԵՄ միակ երկիրն է, որ կորոնավիրուսի առթիվ կարանտին չի հայտարարել

Շվեդիան ԵՄ միակ երկիրն է, որ կորոնավիրուսի առթիվ կարանտին չի հայտարարել

Կորոնավիրուսի համավարակի իրավիճակում Շվեդիան դարձել է յուրօրինակ փորձարարական երկիրը, որի արդյունքներին հիվանդության բռնկման դեմ պայքարում և տնտեսության պաշտպանության հարցում անհամբեր սպասում էր ողջ աշխարհը։ Նա Եվրամիության միակ անդամն է, որ խիստ կարանտին չի հայտարարել համավարակի կապակցությամբ։

Սակայն Ստոկհոլմը այնքան էլ հուսադրող արդյունքներ չի ներկայացրել, մասնավորապես՝ հիվանդության դեմ պայքարի հարցում․ վերջին տվյալներով՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 31 523 դեպք, որոնցից 3 831-ը՝ մահվան։

Համեմատության համար՝ Դանիայում արձանագրվել է վարակման 11 117  (554 մահ), Նորվեգիայում՝ 8 281 դեպք (234 մահ), Ֆինլանդիայում՝ 6 443 դեպք (304 մահ)։

Ապրիլի վերջի դրությամբ Covid-19-ից մահացությունը Շվեդիայում կազմել է 12 %, այն դեպքում, երբ Իտալիայում համաճարակի բարձրակետին այն հասել է 13 %-ի։

Փոխանցում է gazeta.ru-ն։