22.05.2020 19:15

Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի «մումիան»

Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի «մումիան»

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Վլադիմիր Լենինի «մումիան»։

Այդ մասին քաղաքկան գործիչը հայտարարել է Twitter-ի իր էջում։

«Լենինը լավ վիճակում է, նրան զմռսել են ընդամենը 96 տարի առաջ»,- գրել է Ժիրինովսկին։

Նրա կարծիքով՝  այն գնելու ցանկություն կունենան «Չինաստանը, Վիետնամը կամ էլ ինչ-որ մի կոմունիստ»։

Ժիրինովսկին ընդգծել է, որ այդ կերպ Ռուսաստանի բյուջեն կարող է նշանակալի միջոցներ ստանալ։

Փոխանցում է gazeta.ru-ն։