23.05.2020 09:29

Իսպանիայի առաջնության վերսկսումը հետաձգվել է

Իսպանիայի առաջնության վերսկսումը հետաձգվել է

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է ընդունել հետաձգել երկրում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Լա Լիգայի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին: Խաղադաշտ դուրս կգան «Սևիլիան» ու «Բետիսը»:

Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ առաջնությունը հնարավոր կլինի վերսկսել հունիսի 12-ին:

Իսպանական թիմերն արդեն վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբերով: Այն ֆուտբոլիստները, որոնք վախենում են վերսկսել մարզումները, հնարավորություն են ստացել մնալ տանը: