23.05.2020 10:35

«Ռոման» 3 տարվա պայմանագիր կկնքի Ջակոմո Բոնավենտուրայի հետ

«Ռոման» 3 տարվա պայմանագիր կկնքի Ջակոմո Բոնավենտուրայի հետ

Իտալական «Ռոման» համաձայնության է հասել «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի հետ։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան թիմի հետ ավարտվում է այս ամռանը, եւ նա անվճար կմիանա մայրաքաղաքային ակումբին։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Il Corriere dello Sport-ը։

Բոնավենտուրան «Ռոմայում» կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո, նաեւ լրացուցիչ բոնուսներ։ Բոնավենտուրայի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Ատալանտան», «Տորինոն», «Նապոլին» եւ Լոնդոնի «Արսենալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Բոնավենտուրան մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ։