24.05.2020 09:30

Լեւոն Արոնյանը չհաղթահարեց Հիկարու Նակամուրայի արգելքը առաջին փուլում

Լեւոն Արոնյանը չհաղթահարեց Հիկարու Նակամուրայի արգելքը առաջին փուլում

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չհաղթահարեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի արգելքը առաջին մրցամարտում։

Քառորդ եզրափակիչի առաջին փուլի հիմնական չորս պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 2։2։ Առաջին պարտիայում հաղթելուց հետո Արոնյանը հաջորդ երկու պարտիաներն ավարտեց ոչ ոքի, իսկ չորրորդ պարտիայում սեւերով պարտվել։

«Արմագեդոն» բլից պարտիայում Արոնյանը սպիտակներով պարտություն կրեց։

Նակամուրան ու Արոնյանը կանցկացնեն եւս երկու մրցամարտ նույն ձեւաչափով։

Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, չինացիներ Յանջի Յուն ու Դին Լիրենը, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է