24.05.2020 12:30

«Բարսելոնայում» բացառում են միայն 6 ֆուտբոլիստի վաճառք

«Բարսելոնայում» բացառում են միայն 6 ֆուտբոլիստի վաճառք

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել կազմի մեծ մասը։

Կատալոնական ակումբում բացառում են Լիոնել Մեսիի, Անսու Ֆատիի, Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Ժերար Պիկեի, Ֆրենկի Դե Յոնգի եւ Անտուան Գրիզմանի վաճառքը, հաղորդում է Marca-ն։

Մյուսները տեղյակ են, որ անհրաժեշտության դեպքում կարող են հանվել վաճառքի կամ ներառվել որեւէ ֆուտբոլիստի գնման գործարքում։ Առաջին թեկնածուներն են Իվան Ռակիտիչը, Նետուն եւ Արտուրո Վիդալը։ Նրանք առաջինը կհեռանան, եթե լինեն շահավետ առաջարկներ։

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին եւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։