25.05.2020 13:28

Ունենք 452 նոր դեպք, մահացել են 6 քաղաքացիներ

Ունենք 452 նոր դեպք, մահացել են 6 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 7 հազար 113 է:

Ապաքինվել է եւս 81 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 149:

Մինչ այս պահը իրականացվել է 51 հազար 594 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 842 մարդ:

Մահացել են 6 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 86 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 67 (տղամարդ), 61 (տղամարդ) եւ 58 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 87:

39 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: 

ԱՆ հաղորդմամբ, այլ պատճառով մահացած անձանցից մեկը, ցավոք, մայրական մահ է. 31-ամյա կնոջ մոտ` ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է: