25.05.2020 13:00

Պատվաստանյութն իրենց վրա փորձարկած գիտնականների մոտ հակամարմիններ են հայտնաբերվել

Պատվաստանյութն իրենց վրա փորձարկած գիտնականների մոտ հակամարմիններ են հայտնաբերվել

Ն․ Ֆ․ Գամակեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների մոտ, որոնք կամավոր սկզբունքներով իրենց վրա թեստավորել են իրենց իսկ մշակած պատվաստանյութը,  հայտնաբերվել են հակամարմիններ կորոնավիրուսի դեմ ։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Այդ պատվաստանյութի մշակմանը մասնակցած բոլոր աշխատակիցները կամովին պատվաստվել են՝ լավ հասկանալով դրա կարևորությունը և վտանգավորությունը, որ առկա է պրեպարատի մշակման ընթացքում, այսինքն՝ նրանք չէին կարող իրենց թույլ տալ ինքնամեկուսանալ, առավել ևս՝ հիվանդանալ։ ․․․ Բնականաբար՝ հակամարմիններ կան։ Մենք սոսկ հակամարմինները չենք ստուգել, մենք ստուգել ենք պրոտեկտիվ (օժանդակող), վարակը չեզոքացնող հակամարմինների առկայությունը»,- ասել է նա հեռուստաեթերում։

Ավելի վաղ Գինցբուրգը տեղեկացրել է, որ Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի վարակի դեմ կարող է սկսվել արդեն 2020 թ․ աշնանը, սակայն այդ գործընթացը կարող է տևել մինչև ինն ամիս։

Փոխանցում է tass.ru-ն։