25.05.2020 14:07

Աստղագնացները փորձարկել են Իլոն Մասկի կառավարվող տիեզերանավի առաջին արձակումը

Աստղագնացները փորձարկել են Իլոն Մասկի կառավարվող տիեզերանավի առաջին արձակումը

Աստղագնացները անցկացրել են Իլոն Մասկի SpaceX ընկերության նախագծած՝ ղեկավարվող «Քրյու Դրագոն» տիեզերանավի արձակման առաջին գլխավոր փորձը։

53-ամյա Դագ Հյոռլին և 49-ամյա Բոբ Բենքենը սկաֆանդրներով դուրս են եկել Քենեդու անվան կենտրոնից և Tesla ավտոմեքենայով մոտեցել են «Քրյու Դրագոն» տիեզերանավը կրող Falcon արբանյակին, ապա բարձրացել են խցիկը և կապ հաստատել թռիչքների կառավարման կենտրոնի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես պետք է անեն իրական թռիչքի օրը՝ հաջորդ չորեքշաբթի։

Սակայն Ֆլորիդայում՝ Կանավերալ հրվանդանում, մայիսի 27-ին  ամպրոպ ու կայծակ է սպասվում․ եթե եղանակը թույլ չտա այդ օրն իրականացնել «Դրագոնի» թռիչքը, ապա կա պահուստային օր՝ մայիսի 30-ը։

Դա ինը տարուց ի վեր՝ ամերիկյան առաջին թռիչքը կլինի տիեզերք։ ԱՄՆ-ը դադարեցրել է թռիչքները «Կոլումբիա» տիեզերանավի աղետից հետո։ 1981-ից 2011 թթ․՝ երեսուն տարի օգտագործվելու ընթացքում երկու տիեզերանավ պայթել են՝ անձնակազմերով հանդերձ («Չելենջերը»՝ 1986 թ․, մեկնարկի պահին, «Կոլումբիան»՝ 2004 թ․, Երկիր վերադառնալիս)։

Փոխանցում է BBC-ն։