25.05.2020 15:09

Կորոնավիրուս․ Ռուսաստանում արձանագրվել է վարակման 8 946 նոր դեպք

Կորոնավիրուս․ Ռուսաստանում արձանագրվել է վարակման 8 946 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  8 946 նոր դեպք՝ նախորդ օրվանից քիչ ավելի։

Երկրում հիվանդների ընդհանուր թիվն անցել է 350 հազարից։ Օրվա ընթացքում մահացել է 92 պացիենտ։

Ռուսաստանի 83 տարածաշրջաններում արձանագրված 8 946 դեպքերի 43,7 %-ը չեն ունեցել հիվանդության ախտանշաններ, հաղորդել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Մոսկվային «բաժին է հասնում» այդ դեպքերից 2 560-ը։

Ներկա դրությամբ Ռուսաստանում արձանագրված 353 427 դեպքերով երկիրը զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը։ Երկրորդ տեղում, Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Բրազիլիան է։

Համավարակի ողջ ընթացքում Ռուսաստանում մահացությունը հասել է 3 633-ի, առողջացած հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում 5 499 է, ընդհանուրը՝ 118 798։

Փոխանցում է BBC-ն։