25.05.2020 17:49

Հեռավար աշխատանքը ոչ բոլորին է հարմար

Հեռավար աշխատանքը ոչ բոլորին է հարմար

Կորոնավիրուսի համավարակը փոխել է մարդկանց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ։

Նախկինում հեռավար աշխատանքը բացառություն էր, հիմա այն ամենուրեք է։

Շատ ընկերություններ մտածում են կարանտինի ավարտից հետո էլ անցնել ավելի ճկուն ժամանակացույցի և տնից աշխատելու։ Եվ եթե այս լուրը ոմանց ուրախացնում է, ոմանց համար էլ տխրելու առիթ է։ Պարզվում է՝ ոչ բոլորի համար է տնից աշխատելը հարմարավետ, գրում է Le Monde-ը։

Ոմանց մոտ հեռահար աշխատանքն առաջացնում է կորսվածության և հուզական ծանրաբեռնվածության զգացում, գրում է թերթը՝ հղում անելով ավելի քան 200 ֆրանսիական ընկերություններում  10 հազար աշխատակիցների հարցման արդյունքներին։

Մեկը բողոքում է վատ թայմ-մենեջմենթից, գործընկերների հետ շփման անբավարարությությունից, մեկը՝ նրանից, որ եթե նախկինում որևէ հարց լուծվում էր մի քանի վայրկյան անձնական զրույց ունենալուց հետո, ապա այժմ նույնպիսի հարց լուծելու համար անհրաժեշտ է լինում մի քանի ժամ ու տասնյակ հաղորդագրություններ փոխանակել։ Գրեթե բոլոր հարցվածները բողոքում են, որ կորցրել են աշխատանքի կարևորության զգացումը և ընկերության ներսում այլևս չեն տեսնում իրենց աճի հեռանկար։

Հեռավար աշխատանքը շատերի համար սթրեսների ու խունանալու հիմնական պատճառն է դարձել, մարդիկ չեն կարողանում մասնագիտական կյանքը զանազանել անձնականից, գրում է թերթը՝ հղում անելով հոգեբանի։

Հարցում անցկացրած ընկերությունը կազմակերպությունների ղեկավարներին խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն հատկացնել երիտասարդ աշխատակիցներին, որոնք, հոգեբանների կարծիքով՝ հատկապես կարիք ունեն, որ իրենց ուղղություն ցույց տան և նպատակակետ մատնանշեն։

Փոխանցում է BBC-ն։