25.05.2020 18:20

Ցույցեր Հոնկոնգում․ Հազարավոր մասնակիցներ, տասնյակ ձերբակալություններ

Ցույցեր Հոնկոնգում․ Հազարավոր մասնակիցներ, տասնյակ ձերբակալություններ

Հոնկոնգի հազարավոր բնակիչներ մասնակցել են ցույցերին՝ ընդդեմ Պեկինի ծրագրերի՝ այդ ինքնավար տարածքում ազգային անվտանգություն իրականացնելու վերաբերյալ։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ է գործի դրել։ Երեկոյան  ձերբակալված է եղել առնվազն 180 ցուցարար։ Իրավապահ մարմինների պնդմամբ՝ նրանք վանդալիզմի գործողություններ են կատարել, կոտրել են խանութների ցուցափեղկերը, տանիքներից շշեր  ու քարեր են շպրտել։ Ըստ մամուլի՝ առնվազն վեց մարդ հոսպիտալացվել է՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։

Կենտրոնից ավելի շատ անկախանալու կողմնակիցների բողոքի ցույցերի նոր ալիքի պատճառ է դարձել այն օրինագիծը, որը Չինաստանին իրավունք է տալիս ինքնավարության նկատմամբ կիրառելու ազգային օրենքները և այնտեղ անվտանգության մարմինների ներկայացուցչություններ բացելու։ Տեղի իշխանությունները պաշտպանել են այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն չի հակասում «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և ուղղված է ահաբեկչության, անջատականության և հակակառավարական քայքայիչ գործունեության դեմ։

Օրինագծի հակառակորդները մտավախություն ունեն, որ այն կհանգեցնի Հոնկոնգի բնակիչների իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։

Փոխանցում է euronews-ը։