25.05.2020 20:08

Թրամփի կարծիքով՝ Պուտինը չի ուզում, որ ինքը հաղթի ընտրություններում

Թրամփի կարծիքով՝ Պուտինը չի ուզում, որ ինքը հաղթի ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն լավ է վերաբերվում, բայց չի ուզում, որ ինքը հաղթի նախագահական ընտրություններում։

«Ես ամենավատ բանն եմ, որ կատարվել է Ռուսաստանի հետ, Պուտինը դա հասկանում է։ Ես լավ հարբերություններ ունեմ Պուտինի հետ, բայց, հավանաբար, նա չի ուզում, որ ես հաղթեմ ընտրություններում,- ասել է Թրամփը լրագրողուհի Շերիլ Աթքիսոնին տված հարցազրույցում։- Բայց կարծում եմ՝ Պուտինն ինձ լավ է վերաբերվում։ Համոզված եմ, որ նա չի ուզում՝ ես հաղթեմ։

 Չինաստանն էլ չի ուզում իմ հաղթանակն ընտրություններում»։

Փոխանցում է tass.ru-ն։