26.05.2020 14:45

Ունենք հաստատված 289 նոր դեպք, մահացել են 4 քաղաքացիներ

Ունենք հաստատված 289 նոր դեպք, մահացել են 4 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 289 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 7 հազար 402 է:

Ապաքինվել է եւս 75 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 220:

Մինչ այս պահը իրականացվել է 52 հազար 554 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 52 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 83 (կին), 81 (կին) եւ 70 (կին) տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 91:

39 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: