26.05.2020 09:13

Այսօր սպասվում է ՄԻԵԴ-ի վճիռը՝ հայ սպայի սպանության գործով

Այսօր սպասվում է ՄԻԵԴ-ի վճիռը՝ հայ սպայի սպանության գործով

Երեքշաբթի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կարձակի 2004 թ․ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով։

Մարգարյանը սպանվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Վերջինս խոստովանել էր, որ Մարգարյանին սպանել է կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով, երբ նա քնած է եղել։ Երկու զինվորականներն էլ ուսուցում էին անցնում Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Բուդապեշտի դատարանը 2006 թ․ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սաֆարովը բանտում անցկացրեց ութ տարի, 2012 թ․ Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջանին։

Հայրենիք վերադառնալուն պես Սաֆարովը անհապաղ ներման արժանացավ նախագահ Ալիևի կողմից, պետության կողմից ստացավ բնակարան, ծառայողական առաջխաղացում և բանտում անցկացրած տարիների աշխատավարձը։

Փոխանցում է BBC-ն։