26.05.2020 12:12

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումներն ընդդեմ Covid-19-ի

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումներն ընդդեմ Covid-19-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կլինիկական փորձարկումները՝ որպես Covid-19-ի դեմ հնարավոր դեղամիջոց։

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցները ոչ միայն արդյունավետ չեն, այլև կարող են մեծացնել հիվանդի մահվան հավանականությունը։

Վերլուծելով  աշխարհի 671 հիվանդանոցներում 96 հազար հիվանդների տվյալները՝ գիտնականները եզրակացրել են, որ քլորոքինը և հիդրօքսիքլորոքինը վտանգավոր են նրանով, որ կարող են հարուցել սիրտ-անոթային համակարգի բարդություններ։ Սրտի առիթմիայի առաջացման հավանականությունը այդ դեղորայքն ընդունող հիվանդների մոտ զգալիորեն բարձր է։

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանխարգելման նկատառումներով ընդունում է հիդրօքսիքլորոքին, որպեսզի չվարակվի կորոնավիրուսով, չնայած՝ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ այդ դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ հավաստի ապացույցներ չկան։

Փոխանցում է BBC-ն։