26.05.2020 13:38

Կորոնավիրուսից առողջացածների օրական ցուցանիշով Մոսկվան ռեկորդ է սահմանել

Կորոնավիրուսից առողջացածների օրական ցուցանիշով Մոսկվան ռեկորդ է սահմանել

Մոսկվայում մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով՝ 8 033 մարդ է առողջացել կորոնավիրուսից՝ առողջացածների ընդհանուր թիվը հասցնելով 61 619-ի։

Այդ մասին այսօր տեղեկացրել է մայրաքաղաքի քաղաքապետի՝ սոցիալական զարգացման հարցերով տեղակալ Անաստասիա Ռակովան։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր մայիսի 20-ին, երբ հիվանդանոցներից դուրս էր գրվել 5 440 մարդ։

Ռակովան նշել է, որ բուժումից հետո բժիշկները հատուկ հետազոտություն են անցկացնում, որպեսզի հաստատեն մարդու մոտ հիվանդության բացակայությունը։ Բուժված մոսկվացիներին առաջարկում են դառնալ պլազմայի դոնորներ։ Նման դոնոր կարող են դառնալ 18-ից 55 տարեկանները, որոնք տարել են կորոնավիրուսի վարակը և չունեն քրոնիկ հիվանդություններ։

Փոխանցում է euronews-ը։