26.05.2020 13:56

Պոռոշենկոն չի ներկայացել կտավների մաքսանենգության գործով հարցաքննությանը

Պոռոշենկոն չի ներկայացել կտավների մաքսանենգության գործով հարցաքննությանը

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն մայիսի 26-ին չի ներկայացել Հետաքննությունների պետական բյուրո, որտեղ կանչվել էր շտապ կարգով, որպես վկա՝ համաշխարհային համբավ ունեցող նկարիչների 43 կտավներ երկրից դուրս տանելու գործով։

Այդ մասին հայտնել է Պոռոշենկոյի փաստաբանը։

 Նա պարզաբանել է, որ նախկին նախագահը չի ներկայանա հարցաքննության, քանի որ նրան ծանուցագիր չեն հանձնել, այլ  ընդամենը դրա տեսանյութն են հրապարակել Հետաքննությունների պետական բյուրոյի կայքում։

Փոխանցում է tass.ru-ն։