26.05.2020 14:26

Ջոնսոնը խոստովանել է, որ կորոնավիրուսի պատճառվ իր տեսողությունը վատացել է

Ջոնսոնը խոստովանել է, որ կորոնավիրուսի պատճառվ իր տեսողությունը վատացել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո իր տեսողությունը վատացել է։

«Ես հասկանում եմ, որ ստիպված եմ ակնոց դնել առաջին անգամ։ Կարծում եմ՝  շատ հավանական է, որ թուլացած տեսողությունը կարող է կորոնավիրուսի հետ կապված խնդիր լինել»,- ասել է վարչապետը երկուշաբթի կայացած ճեպազրույցում։

Ջոնսոնն այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տրամաբանական է համարում այն պարզաբանումները, որ երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում տվել է  նրա խորհրդական Դոմինիկ Քոմմինգսը, որը նույնպես հիվանդացել էր կորոնավիրուսով։

Քամմինգսը պատմել էր, որ Դարեկում ինքը կնոջ և որդու հետ ավտոմեքենայով գնացել է մեկուկես ժամվա հեռավորության վրա գտնվող Բերնարդ ամրոցի մոտ, որպեսզի ստուգի՝ արդյո՞ք տեսողությունը վերականգնվել է հիվանդությունից հետո, և կարո՞ղ է ավտոմեքենա վարել ավելի հեռավոր ճանապարհ գնալու համար, սակայն ամրոցի մոտ հասնելիս հասկացել է, որ դեռ վատ է տեսնում։

Փոխանցում է tass.ru-ն։