26.05.2020 16:13

Իլոն Մասկը փոխել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը փոխել է նորածին որդու անունը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը և նրա զուգընկերուհին՝ կանադացի երգչուհի Գրայմսը, տեղեկացրել են, որ որոշել են փոխել մայիսի սկզբին ծնված իրենց որդու անունը։

Ծնվելիս երեխային անվանակոչել են X Æ A-12։ Թե դա ինչպես է արտասանվում՝ հայտնի չէ։

Բայց եթե կարծում եք, թե նրանք մտքները փոխել են և որոշել իրենց որդուն ավելի ավանդական անուն դնել, ապա ձեզ հիասթափություն է սպասվում, գրում է Guardian-ը։

Երեխայի նոր անունը հիմա  X Æ A-Xii է։

Ծնողները ոչ մի բացատրություն չեն տվել իրենց որոշման առիթով, սակայն նրանց երկրպագուների կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ Կալիֆոռնիայում, որտեղ ապրում է զույգը, ծննդյան վկայականում կարելի է օգտագործել միայն լատինական այբուբենի 26 տառ։

«Ինստագրամում» Գրայմսը գրել է, որ հռոմեական թվերով անունն իրեն ավելի է դուրս գալիս։

Փոխանցում է BBC-ն։