26.05.2020 17:30

Ֆրանսիացի նախարարը անկեղծանում է

Ֆրանսիացի նախարարը անկեղծանում է

Times թերթը հրապարակել է Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար և Փարիզի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ Ռաշիդա Դատիի խոստովանությունը, թե ինչպես է ինքը տարիներ շարունակ ապրում հոգեբանական տրավմայով, որովհետև երիտասարդ ժամանակ իրեն ամուսնացրել են ծնողների կամքով։

Ռաշիդա Դատին ծնվել է Ֆրանսիայում, Մարոկկոյից եկած գաղթականների ընտանիքում։ Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է, որ 1992 թ․, երբ ինքը 27 տարեկան էր, իրեն ամուսնացրել են 54-ամյա մի ալժիրցու հետ։ Ամբողջ հարսանեկան արարողության ընթացքում ինքը լաց է եղել ու հաջորդ օրն իսկ որոշել է հեռանալ ամուսնուց։

Ֆրանսիայում Ռաշիդա Դատին հայտնի է որպես կոշտ քաղաքական գործիչ և կին, որը գլխապտույտ կարիերա է արել՝ աղքատ գաղթական միջավայրից բարձրանալով մինչև ֆրանսիական քաղաքականության գագաթը։

Փխանցում է BBC-ն։