26.05.2020 19:01

ԱՄՆ ՌՕՈՒ-ում չեղարկել են օդաչուների հասակի հետ կապված սահմանափակումները

ԱՄՆ ՌՕՈՒ-ում չեղարկել են օդաչուների հասակի հետ կապված սահմանափակումները

Հասակն այլևս չափանիշ չէ ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության անցնելու համար։

ԱՄՆ ՌՕՈՒ ամառային կադրերի ուսուցման և պատրաստման գծով հրամանատարության տեղեկություններով՝ այդ սահմանափակումը չեղարկվել է՝ ծառայության մեջ կանանց ներգրավելու համար։

Մինչ այժմ ռազմական օդաչու կարող էին դառնալ նրանք, ում հասակը 64 դյույմից (162 սմ) ոչ պակաս էր և 77 դյույմից (195 սմ) ոչ ավելի։ Բժշկական չափորոշիչները նաև պահանջում էին, որ կուրսանտի հասակը նստած վիճակում 86 սմ-ից պակաս չլինի և մեկ մետրից ոչ ավելի։

Մի ժամանակ այդ պահանջներն արդարացված էին, քանի որ ռազմական և ուսումնական ինքնաթիռների խցիկները կառուցվում էին ըստ պայմանական-միջին տղամարդու չափսերի։  Բայց հիմա ավելի ու ավելի շատ կանայք են ուզում ծառայել ռազմական ավիացիայում, սակայն ցանկացողների մոտավորապես 44 %-ը չի համապատասխանում ընդունված չափորոշիչներին։

Փոխանցում է BBC-ն։