27.05.2020 09:30

Պրեմիեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի 26-ին

Պրեմիեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի 26-ին

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի 26-ին, հաղորդում է Evening Standard-ը։

Սկզբնական տարբերակով, նախատեսվում էր մրցաշրջանը վերսկսել հունիսի 12-ին, սակայն այդ ժամկետին դեմ են բոլոր ակումբները։

Ֆուտբոլիստները նոր պետք է սկսեն լիարժեք թիմային մարզումները։ Ակումբներում պետք է անցկացվի թեստավորման երրորդ փուլը։

Պրեմյեր լիգայի մի քանի ակումբներում էլ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր։