27.05.2020 12:28

Պենտագոնը Մոսկվային մեղադրում է

Պենտագոնը Մոսկվային մեղադրում է

ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը (Africom) Ռուսաստանին մեղադրել է ռազմական ինքնաթիռներ Լիբիա ուղարկելու համար։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է հրամանատարության twitter-յան էջում, որտեղ ասվում է, որ ռազմական ավիացիան Ռուսաստանից Լիբիա է ուղարկվել Սիրիայով, որտեղ դրանք, իբր, նոր գույնով են ներկվել՝ ռուսաստանյան պատկանելությունը թաքցնելու համար։

Ամերիկյան հրամանատարության կարծիքով՝ ինքնաթիռները Լիբիա են ուղարկվել՝ օդից աջակցելու, այսպես կոչված՝ «Վագների մասնավոր ռազմական ընկերության» ռուսաստանցի վարձկաններին, որոնք, ամերիկյան կողմի տվյալների համաձայն՝ Լիբիայում կռվում են Լիբիական ազգային բանակի կողմում՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, ընդդեմ Տրիպոլիի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության։

Ռուսաստանը հետևողականորեն հերքում է իր մասնակցությունն այդ հակամարտությանը։

Փոխանցում է BBC-ն։