27.05.2020 12:38

Twitter-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես «ոչ հավաստի»

Twitter-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես «ոչ հավաստի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «թվիթի» տակ Twitter-ում առաջին անգամ նախազգուշացում է հայտնվել, որն օգտատերերին առաջարկում է ստուգել, թե որքանով է դրա բովանդակությունը համապատասխանում փաստերին։

Թրամփի «թվիթում»  ասվում է․ «ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ (ԶՐՈ)՝ փոստով քվեարկությունն այլ կերպ չի անցնի, քան խարդախության նշանակալի չափաբաժնով»։

Այս և հաջորդ գրառումների տակ բացականչական նշան է հայտնվել և առաջարկ՝ նայել հղումը և «տեղեկանալ փաստերին»։ Բացվող էջում նշվում է, որ փաստերը գնահատողների կարծիքով՝ Թրամփի այս պնդումն անհիմն է։

Դրանից հետո Թրամփը ևս մի քանի գրառում է արել, որոնցում Twitter-ին մեղադրել է խոսքի ազատության սահմանափակման համար։

Ամերիկյան մի քանի նահանգներ արդեն մի քանի տարի է՝ քվեարկում են հիմնականում փոստով։ Համավարակի պատճառով այդ փորձով սկսել են ակտիվորեն հետաքրքրվել նաև մյուս նահանգները։

Փոխանցում է BBC-ն։