27.05.2020 14:34

Բայդենը՝ Թրամփի մասին․ «Կատարյալ ապուշ է»

Բայդենը՝ Թրամփի մասին․ «Կատարյալ ապուշ է»

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայհոյել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Covid-19-ի թեժ պահին «կեղծ համարձակության» համար։

«Նա ապուշ է, բացարձակ ապուշ․․․ Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե հիմարություններով զբաղվեն և կեղծ տղամարդկություն խաղան։ Դա մարդկային կյանքեր է արժենում»,- հայտարարել է Բայդենը։

Բայդենի հետ զրուցող լրագրողուհին հեռուստադիտողներին հիշեցրել է, որ Հիշատակի օրվա արարողությանը Թրամփը ներկայացել է առանց դիմակի, իսկ Բայդենը դիմակով և արևային ակնոցով է եղել։ Իսկ դրանից հետո ԱՄՆ նախագահն իր Twitter-յան էջում հրապարակել է դեմոկրատի լուսանկարը՝ դիմակով, այդպիսով, ըստ լրագրողի, նպատակ ունենալով, իբր, «նսեմացնել» դեմոկրատ թեկնածուին և ցույց տալ իր մրցակցի «թուլությունը»։

Փոխանցում է gazeta.ru-ն։