27.05.2020 18:35

Վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

Վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանգրերը։ Խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից ազատելու Քոչարյանի հրամանագրերին՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին։