28.05.2020 11:00

Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը

Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը

Ֆուտբոլի անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները միաձայն կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում խմբային մարզումների ժամանակ ֆուտբոլիստների միջեւ հպումը արգելող կարգավորումը վերացվել է։ Սա դիտարկվում է մրցաշրջանի վերսկսմանը միտված եւս մեկ քայլ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Ակումբների մարզաբազաներում կշարունակեն կիրառել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր միջոցառումները։ Ֆուտբոլիստները շաբաթական երկու անգամ թեստ կհանձնեն։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված է 265786 մարդ, մահացել է 37093-ը։