28.05.2020 13:42

Պրեմիեր լիգայի 3 ակումբներում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ

Պրեմիեր լիգայի 3 ակումբներում կան կորոնավիրուսով նոր վարակվածներ

Անգլիական Պրեմիեր լիգան անցկացրել է ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստավորման երրորդ փուլը։ Երեք ակումբներում գրանցվել է նոր վարակման չորս դեպք, հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։

Թեստավորումն անցկացվել է մայիսի 25-26-ին։ Թեստ է հանձնել ակումբների 1008 ներկայացուցիչ։ Վարակվածները 7 օր կմնան ինքնամեկուսացած։

Թեստավորման երկրորդ փուլի արդյունքում դրական էր եղել երկու ֆուտբոլիստի թեստ, առաջին փուլում՝ վեց ներկայացուցիչի։