28.05.2020 13:24

Թրամփը սոցցանցերի վերաբերյալ հրամանագիր է ստորագրելու

Թրամփը սոցցանցերի վերաբերյալ հրամանագիր է ստորագրելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրամանագիր կարձակի սոցիալական ցանցերի վերաբերյալ, տեղեկացրել է Սպիտակ տունը։

Հրամանագրի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն այդ հայտարարությունը հաջորդել է Թրամփի սպառնալիքներին՝ կարգավորել կամ ընդհանրապես փակել սոցցանցային այն հարթակները, որոնցում նա կանխատրամադրվածություն է նկատում պահպանողական քաղաքական գործիչների հանդեպ։

Պարզ չէ, թե նման գործողություններ կատարելու համար ինչ իրավասություններ ունի Թրամփը։ Դրա համար գուցե հարկ լինի նոր օրենքներ ընդունել, ինչը հնարավոր չէ առանց Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն ունենալու։ Մինչդեռ Ներկայացուցիչների պալատը վերահսկում են ընդդիմադիր դեմոկրատները։

Փոխանցում է BBC-ն։