29.05.2020 09:00

Դաղստանցիները վստահ են՝ Նուրմագոմեդովը կարող է լավ ղեկավար լինել հանրապետության համար

Դաղստանցիները վստահ են՝ Նուրմագոմեդովը կարող է լավ ղեկավար լինել հանրապետության համար

Դաղստանի բնակիչները կարծում են, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ապագայում կարող է ստանձնել հանրապետության ղեկավարի պաշտոնը:

«Խաբիբը սկզբունքային մարդ է, ինչը շատ կարևոր է երկրի ղեկավար դառնալու համար: Դաղստանցիներին հենց նրա պես առաջնորդ է հարկավոր:

Խաբիբին ճանաչում է ամբողջ աշխարհը, և նա մեր հանրապետության հպարտությունն է»,- «Незыгарь» Տելեգրամի հարթակում գրել են դաղստանցիները:

Ավելի վաղ 31-ամյա Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ մտադիր է 2020 թվականին ավարտել կարիերան: