29.05.2020 10:00

Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստները

Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստները

Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա պաշտպան Աչրաֆ Հակիմին գլխավորել է Գերմանիայի առաջնության ամենաարագ ֆուտբոլիստների աղյուսակը, տեղեկացնում է Goal.com-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 16-րդ տուրի «Լայպցիգի» դեմ խաղում Հակիմին զարգացրել է 36.20 կմ/ժ արագություն, իսկ արդեն 20-րդ տուրի «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում գերազանցել է իր իսկ ցուցանիշը՝ զարգացնելով 36.49 կմ/ժ արագություն:

2011 թվականից հետո Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստները՝
  1. Աչրաֆ Հակիմի (36.49 կմ/ժ)
  2. Ռաբի Մատոնդո (35.97 կմ/ժ)
  3. Կինգսլի Էհիզիբու (35.85 կմ/ժ)
  4. Կինգսլի Կուման (35.66 կմ/ժ)
  5. Ջերի Սեն-Ժյուստ (35.60 կմ/ժ)
  6. Ֆաբիան Ջոնսոն (35.50 կմ/ժ)
  7. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (35.44 կմ/ժ)
  8. Շերալդո Բեկեր (35.43 կմ/ժ)
  9. Լուկաս Կլյունտեր (35.40 կմ/ժ)
  10. Արտյոմ Ռուդնյով (35.39 կմ/ժ)