29.05.2020 11:30

The Telegraph. Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին

The Telegraph. Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Այդ օրը տեղի կունենան նախորդ տուրերից տեղափոխված «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումները։ Հաջորդ տուրի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 19-ից։

Պրեմիեր լիգայի ղեկավարությունն ու ակումբները հույս ունեն մրցաշրջանն ավարտել մինչեւ օգոստոսի 1-ը։ Այդ դեպքում, Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը հնարավոր կլինի անցկացնել օգոստոսի 8-ին։

Անգլիական ակումբները վերսկսել են խմբային մարզումները։ Բոլոր թիմերում ամեն շաբաթ հանձնում են կորոնավիրուսի թեստ։