29.05.2020 13:05

Վալդեսը մտադիր է գլխավորել Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկը

Վալդեսը մտադիր է գլխավորել Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկը

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը բանակցություններ է վարում իսպանական «Օրտա» թիմի հետ, հաղորդում է AS-ը։

«Օրտան» հանդես է գալիս Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում։ Հաղորդվում է, որ Վալդեսը պատրաստ է դառնալ այդ թիմի գլխավոր մարզիչը «Բարսելոնա» Մ-19-ից հեռացվելուց հետո։ 

Վալդեսը 2000-2014 թվականների ընթացքում է հանդես եկել «Բարսելոնայի» կազմում։ Կատալոնական ակումբի կազմում Վալդեսը 387 հանդիպում է անցկացրել։