29.05.2020 14:07

Ռուսաստանում կրկին վարակվածներն ավելի շատ են, քան առողջացածները

Ռուսաստանում կրկին վարակվածներն ավելի շատ են, քան առողջացածները

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 8 572 նոր դեպք, հաղորդել է օպերատիվ շտաբը։

Չորս օրվա ընթացքում առաջին անգամ վարակվածների թիվն ավելի շատ է, քան առողջացածներինը։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ օրվա ընթացքում Ռուսաստանում բացահայտվել է վիրուսով վարակվելու  201 դեպքով ավելի, քան նախորդ օրը։

Ընդհանուր հաշվով, պաշտոնական տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից մինչ օրս հիվանդացել է 387 623 մարդ։

Մեկ օրվա ընթացքում մահացել է 232 հիվանդ՝ սա համավարակի սկզբից ի վեր օրական ամենամեծ ցուցանիշն է ( նախորդ առավելագույնից ավել է 58-ով)։ Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4 374-ի։

Փոխանցում է BBC-ն։