29.05.2020 16:24

ՌԴ դեսպանը «մեռելածին» է համարում ամերիկյան օրինագիծը

ՌԴ դեսպանը «մեռելածին» է համարում ամերիկյան օրինագիծը

Ամերիկյան օրինագիծը, որով առաջարկվում է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ միջազգային պայմանագրերից դուրս գալ առանց Կոնգրեսի համաձայնության, «մեռելածին է», հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հեռուստաեթերում։

Դիվանագետի կարծիքով՝ օրինագիծը չի ընդունվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է կուսակցական աջակցություն, ինչը չկա ամերիկյան Կոնգրեսում։ Բացի այդ՝ Անտոնովը հիշեցրել է, որ Թրամփն իրավունք ունի վետո դնել օրինագծի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ օրինագիծը ԱՄՆ Կոնգրես է բերվել այն բանից հետո, երբ պետության ղեկավարը որոշում կայացրեց Բաց երկնքի պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու վերաբերյալ։

Փոխանցում է gazeta.ru-ն։