29.05.2020 18:14

Վախճանվել է իրավապաշտպան Սերգեյ Մոխնատկինը

Վախճանվել է իրավապաշտպան Սերգեյ Մոխնատկինը

Ռուսաստանցի իրավապաշտպան և ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Մոխնատկինը մահացել է 66 տարեկանում։ Այդ մասին տեղեկացրել է գրող և լրագրող Վիկտոր Շենդերովիչն իր facebook-յան էջում։

«Մահացել է Սերգեյ Մոխնատկինը։ Նրան սպանում  էին երկար տարիներ, և նրան սպանեցին։ Թախիծ և զայրույթ»,- գրել է Շենդերովիչը։

Սերգեյ Մոխնատկինը ընդդիմադիր ակցիաների ակտիվ մասնակից էր, մի քանի անգամ դատապարտվել է և պատիժը կրել կալանավայրերում։ Ընդդիմադիր գործիչը բազմիցս հաղորդել է, որ ծեծի է ենթարկվել գաղութում։ 2019 թ․ նա հիվանդանոց էր տեղափոխվել կալանավայրում ստացած վնասվածքի պատճառով։

Փոխանցում է gazeta.ru-ն։