30.05.2020 09:00

Մաքգրեգորը կարող է մենամարտել Նուրմագոմեդով - Գեթժի զույգի հաղթողի հետ

Մաքգրեգորը կարող է մենամարտել Նուրմագոմեդով - Գեթժի զույգի հաղթողի հետ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցը կարող է լինել թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կամ թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին:

ESPN-ի հաղորդմամբ՝ UFC-ի ղեկավարությունը նախատեսում է Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտն անցկացնել սեպտեմբերին, իսկ մենամարտի հաղթողի ու Քոնոր Մաքգրեգորի մենամարտը՝ ձմռանը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ: Մենամարտից հետո խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարեց, որ իր հաջորդ մրցակիցը կլինի Գեթժին, որի ատամներից նա վզնոց կպատրաստի: 

Ի պատասխան Մաքգրեգորի հայտարարության, Գեթժին հայտարարեց, որ Մաքգրեգորի հետ կմենամարտի միայն Նուրմագոմեդովին հաղթելուց հետո: