30.05.2020 10:00

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ եթե զբաղեցներ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը, ապա կփորձեր թիմ վերադարձնել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրան գերազանցում է միայն Մեսին: Եթե ես լինեի «Բարսելոնայի» նախագահը, ապա կփորձեի թիմ վերադարձնել նրան:

Նեյմարն ամբողջությամբ համապատասխանում է «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությանը: Այնուամենայնիվ, նրա հետ պետք է կնքել 2 պայմանագիր՝ սպորտային և անձնական: Անձնական պայմանագրով նա պետք է պատասխանատվություն ստանձնի իր վարքի վերաբերյալ»,- Ռոսելի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Կատալոնական ակումբը 2019 թվականի ամռանը փորձեց վերադարձնել 28-ամյա հարձակվողին, սակայն չկարողացավ համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ: