30.05.2020 11:22

New York Times. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի չի ունենա Ստամբուլում

New York Times. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի չի ունենա Ստամբուլում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի չի ունենա Ստամբուլում, հաղորդում է New York Times-ը։ Պատճառը Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով առկա ծանր համաճարակաբանական վիճակն է։

Եզրափակիչի նոր մրցավայրի վերաբերյալ որոշում կլինի հունիսին։ Ամենահավանական տարբերակը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնն է։

Ստամբուլը կպահպանի առաջիկա տարիներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ անցկացնելու իրավունքը։

ՈւԵՖԱ-ն քննարկում է նաեւ Գերմանիայում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները մեկ հանդիպումով ու եզրափակիչն անցկացնելու տարբերակը։