31.05.2020 10:00

Գիգզ. Ցավալի է դա ասել, բայց «Լիվերպուլը» հրաշալի կազմ ունի

Գիգզ. Ցավալի է դա ասել, բայց «Լիվերպուլը» հրաշալի կազմ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռայան Գիգզը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» մրցելույթների մասին:

«Ցավալի է դա ասել, սակայն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլն» ապացուցեց, որ հրաշալի կազմ ունի, որը կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ:

Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կճանաչվի Անգլիայի չեմպիոն: Նրանք արժանի են այդ գավաթին»,- Գիգզի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է և 25 միավորով գերազանում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: