31.05.2020 11:00

«Ռեալը» պատրաստ չէ վճարել Պոգբայի պահանջած աշխատավարձը

«Ռեալը» պատրաստ չէ վճարել Պոգբայի պահանջած աշխատավարձը

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է Daily Mail-ը:

Արքայական ակումբի ղեկավարությունը հայտնել է Պոգբային, որ պատրաստ չէ վճարել նրա պահանջած աշխատավարձը՝ տարեկան 16 միլիոն եվրո:

27-ամյա կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցություններ վարում է նաև ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Թուրինի «Յուվենտուսը»:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։