31.05.2020 12:25

Լա Լիգայի թիմերը հունիսի 1-ից կվերսկսեն լիարժեք մարզումները

Լա Լիգայի թիմերը հունիսի 1-ից կվերսկսեն լիարժեք մարզումները

Իսպանիայի սպորտի նախարարությունը Լա Լիգայի թիմերին թույլատրել է հունիսի 1-ից վերսկսել լիարժեք խմբային մարզումները, հաղորդում է AS-ը։ Որոշումը վերաբերում է նաեւ երկրորդ դիվիզիոնի թիմերին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։

Նախատեսվում է առաջնությունն ավարտել մինչեւ հուլիսի 19-ը։