01.06.2020 09:00

Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն

Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն

84 տարեկանում մահացել է արագավազքի եռակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Բոբի Մորոուն, հաղորդում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (Համաշխարհային աթլետիկական ասոցիացիա, World Athletics) կայքը։ Մահվան պատճառը չի նշվում։

1956թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում Մորոուն ոսկե մեդալներ է նվաճել 100 եւ 200 մետր վազքում, 4 անգամ 100 մետր փոխանցավազքում։

100 մետր վազքում Մորոուի անձնական ռեկորդը 10,2 վայրկյան է։