01.06.2020 11:00

Տեր Շտեգենը «Բարսելոնայից» պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ

Տեր Շտեգենը «Բարսելոնայից» պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը ակտիվ բանակցությունների մեջ է թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մինչեւ 2025 թվականը։

Կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնության հասնել աշխատավարձի չափի շուրջ։ Տեր Շտեգենը պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո, կատալոնական ակումբն առաջարկում է 6-7 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

28-ամյա Տեր Շտեգենը 2014 թվականին է «Բարսելոնա» տեղափոխվել Մյոնխեգլադբախի «Բորուսիայից» 12 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։