01.06.2020 11:33

Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը

Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը

Թալանել են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի բնակարանը, հաղորդում է The Sun-ը։ Վնասը գնահատվում է մոտ կես միլիոն ֆունտ ստերլինգ։ Գողացել են մի քանի ձեռքի ժամացույց․ Richard Mille (230 հազար), Rolex Daytona (40 հազար) եւ Rolex Day Date (35 հազար)։ Բնակարանում եղել է նաեւ 50 հազար ֆունտ ստերլինգ կանխիկ գումար եւ խաղաշապիկների հավաքածու, որը գնահատվում է 150 հազար ֆունտ ստերլինգ։

Երկու շաբաթ առաջ սեփական առանձնատանը  զինված կողոպուտի էր ենթարկվել Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին։

Անգլիական ակումբները վերսկսել են մարզումային գործընթացը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Անգլիայում մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին։