01.06.2020 12:37

«Ռեալը» կարող է հրաժարվել ամռանը ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից

«Ռեալը» կարող է հրաժարվել ամռանը ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով չհամալրելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն:

Արքայական ակումբը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ցանկանում է հնարավորինս կրճատել ակումբի ծախսերը:

Նշվում է, որ «Ռեալը» նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի այն դեպքում, երբ վաճառի թիմի բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: