01.06.2020 13:24

Ունենք հաստատված 210 նոոր դեպք, մահացել են 8 քաղաքացիներ

Ունենք հաստատված 210 նոոր դեպք, մահացել են 8 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 9 հազար 492 է:

Ապաքինվել է եւս 16 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 402:

Մինչ այս պահը իրականացվել է 58 հազար 668 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 896 մարդ:

Մահացել են 8 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 82 (կին), 81 (տղամարդ), 81 (տղամարդ), 73 (կին), 69 (կին), 67(տղամարդ), 65 (տղամարդ) եւ 63 (տղամարդ) տարեկան: Բացի 69 տարեկան կնոջից մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 139:

55 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: