01.06.2020 13:34

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. Armtimes

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. Armtimes

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով: Այդ մասին «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամն, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ինքը` Փաշինյանը:

Վարչապետը ասել է, որ ընտանիքի անդամները վարակվել են իրենից:

Իրենց մոտ հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ, անգամ ջերմություն չունեն:

Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին աշխատելու է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Փաշինյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ ինքը վարակվել է կառավարության աշխատակիցներից մեկից, որը կառավարության նիստերից առաջ շարում է բաժակները. աշխատակիցը եղել է առանց ձեռնոցների, ինքը դա տեսել է, նկատողություն արել, բաժակները փոխվել են, սակայն հետո պարզվել է՝ այդ աշխատակիցը կորոնավիրուս է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը նորից հորդորել է կրել պաշտպանիչ միջոցներ, թեեւ դրանք իրեն չեն օգնել, սակայն կարող են մյուսներին օգնել, ու հնարավոր է՝ հենց այդ պաշտպանիչ միջոցների կրման հետեւանքով ինքը չի վարակել կառավարությունում այլ անձանց կամ շատ քչերին է վարակել: