01.06.2020 14:02

Իլոն Մասկը ռուսերեն պատասխանել է Դմիտրի Ռոգոզինին

Իլոն Մասկը ռուսերեն պատասխանել է Դմիտրի Ռոգոզինին

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում ռուսերեն պատասխանել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին։

«Շնորհակալություն, հա-հա՛։ Մենք փոխշահավետ և երկարատև համագործակցության հույս ունենք»,- գրել է նա՝ ի պատասխան Ռոգոզինի հրապարակման, որում վերջինս ՆԱՍԱ-ի ղեկավարին խնդրել էր իր ողջույնները փոխանցել Մասկին։

Դրանից առաջ նրանց միջև բանավեճ էր ծավալվել։ Բանն այն է, որ 2011 թվականից մինչև երեկ  ամերիկացի աստղագնացները ՄՏԿ էին թռչում միայն ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավերով։ Ռուսաստանի տիեզերագնացության ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո Ռոգոզինը ԱՄՆ-ին առաջարկել էր իր աստղագնացներին Միջազգային տիեզերական կայան ուղարկել  բատուտով։

Երբ Մասկի ընկերությունը նախորդ օրը հաջողությամբ արձակել էր Grew Dragon բազմակի օգտագործման տիեզերանավը, ամերիացի գործարարը կատակել էր՝ «Բատուտն աշխատեց»։

Grew Dragon-ի արձակումից հետո Ռոգոզինը շնորհավորել է այդ գործողության մասնակիցներին և նշել, որ գնահատել է Մասկի հումորը։

Փոխանցում է ria.ru-ն։